Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):
Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները:
Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ:
Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ:
Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է:
Հուսամ, այո...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը